«Գոլդեն Սթեյթի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում (116-126) «Դալաս Մավերիքսի» աստղային բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է Շեմս Չարանիան:
Երկրորդ քառորդի ժամանակ փոխարինված Դևիսն աճուկի թեթև վնասվածք է ստացել: Ամերիկացին մի քանի խաղ բաց կթողնի:
Մրցաշրջանի մեկնարկում Դևիսը ձախ ոտքի սրունքի վնասվածքի պատճառով 14 խաղ էր բաց թողել:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


