«Մեմֆիս Գրիզլիսի» խաղարկող Ջա Մորանտը «Քլիվլենդ Կավալիերսի» դեմ NBA-ի հերթական տուրի խաղում վնասվածքի պատճառով փոխարինվելուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ինսայդեր Շեմս Չարանիան:
Մորանտն աջ սրունքի առաջին աստիճանի վնասվածք ունի։ 26-ամյա բասկետբոլիստը 2 շաբաթ բաց կթողնի, հետո կանցնի ևս մեկ բուժզննում:
Մորանտն ընթացիկ մրցաշրջանում միջինում վաստակում է 18,9 միավոր, գրանցում 3,7 ռեբաունդ և կատարում 8,1 ասիստ:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


