Հոկտեմբերի 3-ին և 4-ին Չարլի Չապլինի դուստրը՝ անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր Վիկտորյա Թիերե-Չապլինն ու թոռնուհին՝ Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան և կներկայացնեն իրենց «Ղողանջ և պատրանք» հանրահայտ ներկայացումը: Արտիստները հրավերը ստացել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանից:
Կարդացեք նաև՝ Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինն ասել է…
Ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում՝ Սպոլետո փառատոնին 2018 թ․ հուլիսի 9-ին և 15-ին: Այս ներկայացումը Վիկտորյա Թիերե Չապլինի և Աուրելիա Թիերե Չապլինի նախորդ 2 համատեղ աշխատանքների շարունակությունն է։ Բեմադրության հեղինակը Վիկտորյա Թիերե Չապլինն է, դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերե Չապլինը, Ժեմ Մարտինեսը։
Տոմսերի մանրամասները
Նշենք, որ մեծն դերասանի դուստրն ու թոռնուհին վերջին անգամ Հայաստանում էին այս տարվա մարտին, ներկայացումը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր և կոչվում էր «Պատերի համր շշուկը»:


