Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Բետիսի» նկատմամբ արտագնա հաղթանակն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Խաղը գերազանց էր։ Անսուի գլխով հարվածից հետո մենք որոշ դժվարություններ ունեցանք, բայց հիանալի հանդիպում անցկացրինք։ Արդյունքից ու խաղից գոհ եմ հեռանում։ «Ժիրոնայի» դեմ խաղի համեմատ մենք կատարելագործվել ենք։
Մենք առաջնորդներ ենք։ Լավ ենք խաղում պաշտպանությունում, գրագետ աշխատանք ենք կատարում, որը տալիս է արդյունք: Կարծում եմ՝ այսօր ֆուտբոլիստներն անցկացրին մրցաշրջանի լավագույն խաղերից մեկը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի փոխչեմպիոնը հաղթել էր 2-1 հաշվով: «Բարսելոնան» 19 խաղից հետո 50 միավորով Լա լիգայի առաջատարն է և 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:


