Logo

Չավի. «Առաջին խաղակեսում ամեն ինչ շատ լավ էր»

09:21 / 20.02.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի տնային հանդիպումը:

«Առաջին խաղակեսում ամեն ինչ շատ լավ էր: Երկրորդում մենք դանդաղեցինք, բայց դա բնական է։ Մենք շատ ենք խաղում և շատ հոգնած ենք։ Բայց հաղթեցինք ու գոլ բաց չթողեցինք:

Սերժի Ռոբերտոն կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, ինչը հիանալի է ինձ համար։ Նրանք, որոնք այդքան հաճախ չեն խաղում, լավ ելույթ ունեցան: Էրիկ Գարսիան շատ լավն էր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գոլերի շնորհիվ հաղթել էր 2-0 հաշվով և 59 միավորով Լա լիգայի առաջատարն է: Կատալոնական գրանդը 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ