Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ չի մտածում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ գլխավորելու մասին։
«Այժմ չեմ մտածում Պրեմիեր լիգայի ակումբ գլխավորելու մասին։ Ես նոր եմ սկսել աշխատանքը «Բարսելոնայում»։ Զգում եմ, որ այս ակումբը գլխավորելու հնարավորությունն ինձ շատ շուտ տրվեց։ Հիանալի է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Չավին կատալոնական գրանդը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերի 6-ից: 2019-2021 թվականներին 43-ամյա մասնագետը մարզում էր Կատարի «Ալ Սադը», որի կազմում խաղացել էր ֆուտբոլային կարիերայի վերջին տարիներին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» փետրվարի 23-ին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:


