Logo

Չավի. «Չնայած մրցաշարային դրությանը՝ առջևում ուժեղ մրցակից է»

19:02 / 04.02.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 20-րդ տուրում «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներից:

«Չնայած մրցաշարային դրությանը՝ առջևում ուժեղ մրցակից է: Սամպաոլին հիանալի մարզիչ է, որը շատ լավ է կազմակերպում պաշտպանությունը և լուծում գտնում բարձր պրեսինգի ժամանակ:

Նրանք մարտական թիմ են ու փորձառու ֆուտբոլիստներ ունեն: Մեզ պետք կգա երկրպագուների աջակցությունը: Մենք լավ մարզավիճակում ենք, բայց պետք է քննություն հանձնենք և լավ գնահատական ստանանք:

Խաղալու ենք չորս կիսապաշտպանով, որոնք սովորաբար Պեդրին, Գավին, Բուսկետսն ու Ֆրենկի դե Յոնգն են: Նրանք ամենից քիչն են կորցնում գնդակները»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնա» - «Սևիլիա» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ