Logo

Չավի. «Ես նույնպես ցանկանում եմ հաղթել 4-0 հաշվով»

00:46 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում տարած հաղթանակն (1-0) ու գովեստի խոսքեր ասել իր հայրենակից, կիսապաշտպան Պեդրիի հասցեին: Երիտասարդ ֆուտբոլիստը 100-րդ խաղն անցկացրեց կատալոնական թիմի կազմում:

«Ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ, սակայն պետք է մանրամասն վերլուծել խաղը: Ճիշտ ուղու վրա ենք. վերջին տարում մեր թիմում լուրջ փոփոխություններ են եղել: Հարկավոր է ավելացնել: Ես նույնպես ցանկանում եմ հաղթել 4-0 հաշվով: Այնպես չէ, որ ֆուտբոլիստներս չեն կատարում այն աշխատանքը, որ ուզում եմ, պարզապես միշտ էլ աճելու տեղ կա:

Պեդրին որոշիչ ֆուտբոլիստ է: Նա հիանալի է գործում հարձակման ու կիսապաշտպանական գծերի միջև: Եթե այս ամենին գումարենք գոլերն ու գոլային փոխանցումները, կարելի է ասել՝ նա իր դիրքում աշխարհում լավագույններից է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

18 խաղից հետո «Բարսելոնան» 47 միավորով առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 6 միավորով, սակայն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 1 խաղ պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ