Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով։
«Շատ լավ արդյունք է: Մնում է պատասխան հանդիպումը, բայց մենք գոհ ենք մեր աշխատանքից։ Մենք «Ռեալին» թույլ չենք տվել շատ բան անել սեփական խաղադաշտում, որտեղ նրանք սովորաբար շատ շանսեր են ունենում։ Ես շնորհակալ եմ թիմին։
Մենք մրցակցին թույլ չտվեցինք հստակ պահեր ստեղծել: Գոհ եմ արդյունքից, բայց ոչ խաղից։ Որոշակի առավելություն ստացանք, բայց ունենք զորեղ մրցակից։ Պատասխան հանդիպումը կլինի մեկ ամիս անց, խաղալու ենք տանը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Movistar-ը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոնում:
Անչելոտի. «Եթե կարողանանք նույն կերպ խաղալ պատասխան հանդիպմանը, ապա շանսեր կունենանք»


