«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ «Ալավեսի» դեմ Լա լիգայի 23-րդ տուրի խաղում (3:1) մրցավար Խուան Մարտինես Մունուերան սխալմամբ է կարմիր քարտ ցույց տվել կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեին:
«Բոլորդ էլ տեսաք, որ սա սխալ է: Ես միայն խնդրում եմ մեզ թույլ տալ հավասար պայմաններում պայքարել: Այսօր հերթական կոպիտ սխալը տեղի ունեցավ «Բարսելոնայի» դեմ: Բողոքարկելու ենք այդ որոշումը:
Մենք տուժում ենք Նեգրեյրայի գործի պատճառով: Սակայն այլևս մրցավարների մասին չեմ խոսելու, այլապես լրագրողները կսպանեն ինձ»,- կատալոնացու խոսքը մեջբերում է Marca-ն:


