Logo

Չավի. «Խիղճս հանգիստ է. հպարտանում եմ ինձնով»

17:23 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Չավին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին.

«Ինձ լավ եմ զգում։ Ծանր օրերն անցյալում են։ Խիղճս հանգիստ է. հպարտանում եմ ինձնով։ Կարծում եմ` կարող ենք հպարտանած  կատարված աշխատանքով։ Տպավորիչ աշխատանք կատարեցինք` չնայած տիտղոս չնվաճեցինք։ Հիանալի փորձ էր։ Կվայելեմ վերջին խաղը, որն ինձ համար պատիվ ու հաճույք կլինի։

Լապորտայի հետ տարաձայնություններ չունեմ։ Ես երեխատապարտ եմ  նախագահին ու բոլոր տնօրեններին։ Որևէ կոնֆլիկտ չկա։ Դեռ ավելին` ես կոմպրոմիսի գնացող մարդ եմ։ Ես հարմարվեցի բոլոր անբարենպաստ հանգամանքներին և խնդիրներ չունեմ թիմում։ Այլ ելք չկա։ Պետք է ընդունել իրավիճակը, քանի որ Լապորտան այն մարդն է, որը որոշումներ է կայացնում»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին «Բլաուգրանան» Չավիին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից։ 44-ամյա մասնագետին, ամենայն հավանականությամբ, փոխարինելու է Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա