Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի խաղը:
«Մարկն աշխարհի երեք լավագույն դարպասապահներից մեկն է, եթե ոչ լավագույնը: «Բարսայի» համար, թե ինչպես ենք մենք խաղում, նա լավագույնն է»,- Չավիի խոսքը մեջբերում է ESPN-ը:
30-ամյա դարպասապահը 2014 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բարսելոնա»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Տեր Շտեգենը մասնակցել է 17 հանդիպման, բաց թողել 6 գնդակ և 13 խաղում անառիկ պահել դարպասը:


