Logo

Չավի․ «Որոշումս չի փոխվի»

17:44 / 12.04.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաստատել է, որ իր՝ ընթացիկ մրցաշրջանի վերջում պաշտոնից հեռանալու որոշումն անփոփոխ է։

«Ես դա ասել եմ յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ։ Ոչինչ չի փոխվել։ Եթե ցանկանում եք, փոխեք հարցը, ես տալիս եմ այդպիսի հնարավորություն։

Ցանկանում եմ փոխել դինամիկան հանուն ակումբի, ավելին չեմ անում։ Որոշումս չի փոխվի»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ հունվարին 44-ամյա մասնագետը հայտարարել էր, որը ամռանը հեռանալու է «Բարսելոնայից»։ Այդ հայտարարությունից հետո կատալոնական ակումբը 12 խաղում տարել է 9 հաղթանակ ու գրանցել 3 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ