Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր թիմի խաղաոճի մասին:
«Երբեմն մենք խաղում ենք 3-4-3 մարտավարությամբ, ինչպես «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում էր: Մենք փորձում ենք մրցակցի կիսադաշտում վերադարձնել գնդակը:
«Բարսելոնան», հնարավոր է, Եվրոպայի ամենահարձակողական թիմն է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Զարմանալի է, որ ինձ անվանում են պաշտպանողական ոճի մարզիչ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:
2023 թվականին «Բարսելոնան» 5 անգամ հաղթել է 1-0 հաշվով («Աթլետիկոյի», «Խետաֆեի», «Ռեալ Սոսյեդադի», «Ժիրոնայի» և «Վիլյառեալի» դեմ խաղերում), իսկ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում 2-2 հաշվով է ավարտել հանդիպումն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» առաջին տեղում է և 8 միավոր է գերազանցում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:


