Logo

Չավիի ապագան կախված է Դեկուից

12:48 / 22.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վերաբերյալ պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է ակումբի նախագահ Ժոան Լապորտային, հայտնում է AS-ը:

Զեկույցի ուսումնասիրությունից է կախված լինելու, թե արդյոք Չավին շարունակելու է աշխատանքը «Բարսելոնայում»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարին զայրացրել է Չավիի՝ ակումբի ֆինանսական խնդիրների մասին հայտարարությունը: Նշվում էր, որ Լապորտան որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել Չավիին:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Չավին հայտարարել էր «Բարսելոնայում» աշխատանքը շարունակելու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ