«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի էրնանդեսը կարող է մրցաշրջանի վերջում հեռացվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է El Chiringuito TV-ին:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարող է նման քայլի գնալ, եթե «Բարսելոնան» տիտղոս չնվաճի: Ակումբը մտահոգված է վերջին հանդիպումներում թիմի մարզավիճակով։ Եթե Չավին հեռացվի, ապա գլխավոր մարզչի պաշտոնում ֆավորիտ է «Բարսելոնայի» և Մեքսիկայի հավաքականի նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը, որը գլխավորում է «Բարսելոնայի» երկրորդ թիմը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Չավիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։


