«Բարսելոնայի» բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Չավի Պասկուալը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
53-ամյա մասնագետը կատալոնական թիմը մարզել է նաև 2005-2016 թվականներին։ «Բլաուգրանան» նրա գլխավորությամբ 19 տիտղոս է նվաճել, այդ թվում` չորս անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ` Եվրալիգայի հաղթող։


