Logo

Չավին ցանկանում է մարզչական կարիերան շարունակել Անգլիայում

15:21 / 09.06.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայից» հեռացած Չավին ցանկանում է գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ, հայտնում է Sport.es-ը:

Չավին կարծում է, որ հենց Անգլիայում կարող է առաջադիմություն գրանցել մարզչական կարիերայում: Այնուամենայնիվ, 44-ամյա մասնագետը մինչև հաջորդ թիմը գլխավորելը մտադիր է մեկ տարի ընդմիջում ունենալ:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը 2021 թվականի նոյեմբերից էր գլխավորում «Բարսելոնան»: Չավին մինչև այդ 1,5 տարի գլխավորել էր նաև կատարական «Ալ Սադը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ