Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը ցանկանում է լուրջ ծրագրեր ունեցող եվրոպական թիմ գլխավորել, հաղորդում է Marca-ն:
Միաժամանակ մասնագետը բացառում է իսպանական այլ թիմ գլխավորելը, պատրաստ է աշխատել միայն «Բարսելոնայում», որը գլխավորել է 2021-2024 թվականներին: Այնուամենայնիվ, նրա` Կատալոնիա վերադարձը քիչ հավանական է:
45-ամյա մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։
Ակնկալվում է, որ Չավին մարզչական աշխատանքի կվերադառնա այս մրցաշրջանի ավարտից հետո:


