Logo

Չավին հայտարարեց «Բարսելոնայում» մնալու մասին

17:22 / 25.04.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պաշտոնապես հաստատել է, որ փոխել է իր որոշումը և ընթացիկ մրցաշրջանի վերջում չի հեռանա կատալոնական ակումբից։

«Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում «Բարսելոնան» և ձգտում եմ լավագույնն անել ակումբի համար։ Գլխավորն ամեն ինչի մասին մտածելն է։ Նախկինում մենք հանդիպել ենք ակումբի նախագահի հետ և ես հայտնել էի հեռանալու ցանկության մասին, սակայն մեծ վստահություն տեսա ղեկավարության ու ամբողջ ակումբի կողմից։ Շատ կարևոր է ֆուտբոլիստների դիրքորոշումը, նրանք համոզեցին ինձ մնալ ակումբում։ Մենք լավ ենք աշխատում և կհասնենք հաղթանակների։ Զգում եմ, որ ուժ ունեմ դրա համար։ Հունվարին մտածում էի, որ ավելի լավ կլինի հեռանալ, սակայն հիմա փոխել եմ որոշումս»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 44-ամյա մարզիչը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանի գլխավորությամբ թիմը 2023-ին դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։

Իսպանիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» 11 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Ռեալից», որին նախորդ խաղում պարտվել էր 2-3 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ