Logo

Չավին հայտարարել է, որ Բելյերինը հեռանում է «Բարսելոնայից»

22:25 / 31.01.2023ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը հեռանում է կատալոնական ակումբից:

«Մենք կրկին կախված ենք ֆինանսական ֆեյր-փլեյից: Էկտոր Բելյերինը ցանկանում էր ավելի շատ խաղային պրակտիկա, և ես դա հասկանում եմ: Ես հասկանում և գնահատում եմ նրա պրոֆեսիոնալիզմը։ Բելյերինի հեռանալուց բացի, այլ նորություն չկա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Ձմեռային տրանսֆերային պատուհանը կփակվի հունվարի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ