«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մերժել է Ռուսաստանում աշխատելու առաջարկը, հայտնում է Metaratings-ը:
Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Ֆրանսիս Կախիգաոն Չավիի թեկնածությունը քննարկել է ակումբի ղեկավարության հետ, ինչից հետո առաջարկ է կատարել, սակայն 45-ամյա մասնագետը չի ընդունել այն:
Հոկտեմբերի 6-ին «Սպարտակի» տնօրենների խորհուրդը որոշել է շարունակել համագործակցությունը ներկայիս գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ, որի գլխավորությամբ «Մայրաքաղաքայինները» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում վաստակել են 18 միավոր և զբաղեցնում են 6-րդ տեղը:


