Logo

Չավին կարող է այլ պաշտոն ստանձնել «Բարսելոնայում»

21:27 / 27.03.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ ակումբում։

Barca Reservat-ը գրում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան մտադիր է 44-ամյա մասնագետին այլ պաշտոն առաջարկել։ Լապորտան ցանկանում է Չավիին ապացուցել, որ նա սխալվում է այն հարցում, թե ակումբում չեն գնահատում մարզչի կատարած աշխատանաքը։ Լապորտան ցանկանում է, որ Չավին պարավազորդ Ալեքս Ռոկայի հետ դառնա «Բարսելոնայի» հիմնադրամի դեսպանն աշխարհում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահը փորձում է Չավիին համոզել, որպեսզի նա ևս մեկ մրցաշրջան մարզի ակումբը։

Հիշեցնենք` այս տարվա տարվա հունվարին իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բլաուգրանայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ