Logo

Չեֆերինը՝ Սուպերլիգայի մասին. «Նրանք բացեցին արկղը ու տեսան, որ այն դատարկ է»

21:46 / 21.12.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի մասին՝ հերթական անգամ քննադատելով նախագիծը: 

«Թող Սուպերլիգան ստեղծվի, ու այդ մրցաշարին մասնակցեն երկու թիմեր: Մենք չենք խանգարի նրանց, քանի որ ունենք մեր ծրագրերը: Անգլիական մամուլում ուշագրավ նյութ տեսա, որում Սուպերլիգան անվանում էին «զոմբի լիգա»: 

Նախագծի հիմնադիրները ամանորին ընդառաջ տոնածառի տակ արկղեր տեսան, սկսեցին տոնել, բայց երբ բացեցին այդ արկղը, տեսան, որ այն դատարկ է, ներսում շատ բան չկա», - Չեֆերինի խոսքն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ այսօր եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը, և ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ