Սլովենացի Ալեքսանդր Չեֆերինն ապրիլի 5-ին վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նախագահի ընտրությունը կայացել է Լիսաբոնում անցկացված ՈւԵՖԱ-ի 47-րդ կոնգրեսում։ Չեֆերիը պաշտոնը կզբաղեցնի առնվազն ևս չորս տարի: Նա միակ թեկնածուն էր ընտրություններում:
Հիշեցնենք, որ 55-ամյա պաշտոնյան եվրոպական գլխավոր ֆուտբոլային կառույցը ղեկավարում է 2016 թվականի սեպտեմբերից, իսկ առաջին անգամ վերընտրվել է 2019 թվականի փետրվարին:
2011-2016 թվականներին Ալեքսանդր Չեֆերինը գլխավորել է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան: