ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նորից դեմ է արտահայտվել Սուպերլիգայի ստեղծման գաղափարին ու ընդգծել ֆուտբոլի դերը, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Եվրոպան նոր նշաձողեր է սահմանում համաշխարհային ֆուտբոլում: Մենք անցել ենք համավարակի, ֆինանսական ճգնաժամի ու բազմաթիվ արհավիրքների միջով, բայց կանգուն ենք մնացել:
Եվրոպական ֆուտբոլի ոգին գլադիատորական է: Մենք տղամարդկություն դրսևորեցինք, երբ որոշեցինք փոխել մրցաշարերի ձևաչափը:
Սուպերլիգա չի լինելու. մենք երբեք 12 ակումբի համար նոր մրցաշար չենք ստեղծելու: Ֆուտբոլը բոլորի ներգրավվածության մասին է: Իսկ այժմ մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ»,- ընդգծել է Չեֆերինը:


