Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցում է Չեխիայի թիմի դեմ. առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1։
Պրահայի «Լետնա» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը գլխի հարվածով գրավեց չեխերի դարպասը՝ խփելով առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում: Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականում 80-րդ հանդիպումն անցկացնող Կամո Հովհաննիսյանը:
Չեխերի պատասխան գոլն առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին խփեց կենտրոնական պաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Չեխիա - Հայաստան հանդիպումը ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:


