
տուր
01 Հունվար 1970 - 14:11

- 

Ինչպես տեղեկացրել ենք, Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Սուպերգավաթում «Նապոլիի» դեմ խաղում խփած գնդակով իր գոլերի թիվը հասցրեց 760-ի և դարձավ ռեկորդակիր՝ պաշտոնական խաղերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:
Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, ցանկանում է «հերքել» այդ ռեկորդը. ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ չեխ ֆուտբոլիստ Ժոզեֆ Բիցանը ոչ թե խփել է 759, այլ 821 գոլ, և ռեկորդը դեռ պատկանում է չեխ ֆուտբոլիստին:
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում խփել է 20 գոլ: