Logo

«Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստ՝ «Չելսիի» թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:02 / 04.08.2022• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային թիրախում են կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, հարձակվողներ Մեմֆիս Դեպայը և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Evening Standard-ը հայտնում է, որ «Թոշակառուները» դեռևս դիտարկում են, թե որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետք է առաջինը դիմել «Բարսելոնային»: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ լոնդոնյան թիմից կապ են հաստատել գաբոնցի հարձակվող Օբամեյանգի հետ, որը հետաքրքրված է «Չելսի» տեղափոխվելու հնարավորությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կդիտարկի միայն Մյունխենի «Բավարիայի» և «Չելսիի» հնարավոր տրանսֆերային առաջարկները: «Բարսելոնան» մտադիր է վաճառել Դե Յոնգի տրանսֆերային իրավունքը, եթե Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստը 50 տոկոսով չկրճատի աշխատավարձը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայն էլ օրեր առաջ կատալոնական ակումբի ղեկավարությանը հայտնել էր, որ միայն մեկ այլ գրանդ ակումբից առաջարկ ստանալու դեպքում կհեռանա: Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունից հետո «Բարսելոնան» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը վաճառել Դեպային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ