Logo

«Չելսին» նոր առաջարկ է արել Կունդեի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:51 / 21.07.2022• ՍՊՈՐՏ
Ժյուլ Կունդե-Չելսի

Անգլիական «Չելսին» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար նոր առաջարկ է արել իսպանական «Սևիլիային», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնցիները պատրաստ են ֆրանսիացու համար վճարել 55 միլիոն ֆունտ ստերլինգ: Բանակցությունները դեռ շարունակվում են, կողմերը քննարկում են գործարքի գումարը վճարելու ժամկետները:

«Չելսին» տեղյակ է, որ «Բարսելոնան» շարունակում է պայքարել Կունդեի համար: «Թոշակառուները» պատրաստ են պայքարել կատալոնացիների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կունդեի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին և «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին համաձայնության են եկել:

Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կենտրոնական պաշտպանը 2019 թվականից է խաղում «Սևիլիայում», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ