Logo

Ալոնսո+գումար. «Չելսին» մոտ է Օբամեյանգի տրանսֆերն իրականացնելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:41 / 01.09.2022• ՍՊՈՐՏ
Չելսի-Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ

Լոնդոնի «Չելսին» շատ մոտ է կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերն իրականացնելուն:

The Athletic-ը հայտնում է, որ անգլիական ակումբը 33-ամյա հարձակվողի համար պատրաստ է «Բարսելոնա» ուղարկել իսպանացի եզրային պաշտպան Մարկոս Ալոնսոյին ու վճարել 7,5 միլիոն եվրո:

«Չելսին» Օբամեյանգին առաջարկում է երկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: 

Հիշեցնենք, որ Օբամեյանգն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ