Լոնդոնի «Չելսին» մոտ է կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելուն: The TImes-ի տեղեկություններով, անգլիական գրանդը կատալոնացիների հետ համաձայնեցրել է գործարքի մանրամասները:
Ֆրենկի դե Յոնգը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն նրա պայմանագրում խախտումներ են հայտնաբերվել: «Բարսելոնան» պատրաստ է անգամ դիմել դատախազություն, եթե ֆուտբոլիստը հրաժարվի «Չելսի» տեղափոխվելուց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հոլանդացի ֆուտբոլիստից պահանջել է 50 տոկոսով կրճատել աշխատավարձը թիմում մնալու համար: Լա լիգայի փոխչեմպիոնը ցանկանում է թեթևացնել աշխատավարձերի բյուջեն, որպեսզի գրանցի բոլոր ներեկներին:


