Logo

«Տոտենհեմը» վերջին վայրկյաններին միավոր կորզեց «Չելսիից» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:29 / 14.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում կայացած լոնդոնյան դերբիում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունեց «Տոտենհեմին» և հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով։ Գրանցվեց 2-2 հաշիվը:

19-րդ րոպեին հաշիվը տպավորիչ հարվածով բացեց սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, որն առաջին գոլը խփեց «Չելսիի» կազմում: 68-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը: 9 րոպե անց գոլ խփեց «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը: Մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին «Տոտենհեմին» պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 

72-րդ րոպեին ընդհարվեցին թիմերի գլխավոր մարզիչներ Թոմաս Տուխելն ու Անտոնիո Կոնտեն: Կրքերը բորբոքվեցին նաև հանդիպումից հետո` ձեռքսեղման ժամանակ։ Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը երկուսին էլ կարմիր քարտ ցույց տվեց:

2-րդ տուրից հետո «Չելսին» 4 միավորով 7-րդ տեղում է, «Տոտենհեմը» նույնքան միավորով 4-րդն է:

3-րդ տուրում «Ազնվականները» հյուրընկալվելու են «Լիդսին», իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն ընդունելու է «Վուլվերհեմփթոնին»:

ԱՊԼ, 2-րդ տուր
«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:2

Կալիդու Կուլիբալի, 19, Ռիս Ջեյմս, 77 - Պյեր-Էմիլ Հոյբյերգ, 68, Հարի Քեյն 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ