Լոնդոնի «Չելսին» նոր առաջարկ է պատրաստում անգլիական «Լեսթերի» ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի համար, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կապույտները» պատրաստ են 75 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Ներկայումս քննարկվում է հավելավճարների տրամադրման կետերը։
Ֆոֆանան պատրաստ է դիտարկել միայն «Չելսիի» առաջարկը։
Ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը վաճառելու դեպքում «Աղվեսները» թիմ կհրավիրեն Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիին։ Գերմանական ակումբը 20 միլիոն ֆունտ է պահանջում։


