Լոնդոնի «Չելսին» անձնական պայմանագիր է համաձայնեցրել Լիվերպուլի «Էվերթոնի» անգլիացի կիսապաշտպան էնթոնի Գորդոնի հետ, հայտնում է The Bobble-ը:
21-ամյա ֆուտբոլիստը ակումբին խնդրել է իր տրանսֆերային իրավունքը վաճառել լոնդոնցիներին: Ներկայումս թիմերը բանակցում են գործարքի արժեքի շուրջ: Sky Sports-ը հայտնել էր, որ «Էվերթոնը» Գորդոնի համար պահանջում է 70 միլիոն եվրո:
Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տարնսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անգլիացին անցկացրել է 35 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 2 ասիստ:


