Logo

«Չելսիի» 14 ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Տոտենհեմի» դեմ խաղը

20:57 / 01.05.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» լուրջ կորուստներով է մոտենում անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղին «Տոտենհեմի» դեմ։ Ակումբի 14 ֆուտբոլիստներ բաց կթողնեն հանդիպումը։

«Լավ լուր չկա, քանի որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից ոչ մեկը չի ապաքինվել։ Դեռ ավելին` նրանց շարքը համալրել են նաև պաշտպաններ Տիագո Սիլվան ու Աքսել Դիսասին, որոնք նույնպես չեն կարող խաղալ»,- նշել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, հաղորդում է Daily Mail-ը։

Բացի Սիլվայից ու Դիսասիից, «Տոտենհեմի» դեմ խաղը բաց կթողնեն նաև դարպասապահ Ռոբերտ Սանչեսը, պաշտպաններ Բեն Չիլվելը, Մալո Գյուստոն, Ռիս Ջեյմսը, Լևի Քոլվիլը, Ուեսլի Ֆոֆանան, կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսը, Կարնի Չուկվուեմեկան, Լեսլի Ուգոչուկվուն, Ռոմեո Լավիան, վինգեր Ռահիմ Սթերլինգն ու հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն։

«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա մայիսի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա