Անգլիական «Էվերթոնի» պաշտպան Իշե Սեմյուել-Սմիթը տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր: The Athletic-ի հաղորդմամբ՝ տեղափոխության դիմաց լոնդոնցիները վճարել են շուրջ 4 միլիոն ֆունտ ստերլինգ:
2022/23 մրցաշրջանում անգլիացին Մ21 Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում: Ամռանը նա Անգլիայի երիտասարդական հավաքականի հետ մասնակցել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը:



