Իտալական «Լացիոն» ուշադրությունը սևեռել է «Չելսիի» 2 ֆուտբոլիստի՝ Օլիվյե Ժիրուի և Պեդրո Ռոդրիգեսի վրա, տեղեկացնում է AS-ը:
Ինչպես և ֆրանսիացու ֆրանսիացու, այնպես էլ՝ իսպանացու պայմանագրերի ժամկետն ավարտվում է «Չելսիի» հետ ու նրանք հունիսի 30-ից հետո դառնալու են ազատ գործակալներ, ինչը նշանակում է, որ 2 ֆուտբոլիստն էլ կարող են համալրել «Լացիոն» անվճար: Հռոմեական ակումբի նախագահը կարծում է, որ ֆուտբոլիստները մեծ ուժ կհաղորդեն թիմի հարձակման գծին՝ հաշվի առնելով նաև, որ «Լացիոն» հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ հանդես կգա Չեմպիոնների լիգայում:
Ավելի վաղ Պեդրոն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Չելսիից»:

