Լոնդոնի «Չելսիի» չորս ֆուտբոլիստ բաց կթողնի «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղը:
The Athletic-ի տեղեկություններով՝ հանդիպմանը չեն մասնակցի իսպանացի լատերալ Մարկ Կուկուրելյան, պաշտպաններ, անգլիացի Ռիս Ջեյմսն ու բրազիլացի Տիագո Սիլվան, մարոկկացի վինգեր Հաքիմ Զիեշը:
Ջեյմսին ու Սիլվային տրամադրվել է հանգիստ, Կուկուրելյայի ու Զիեշի հնարավոր բացակայության պատճառի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում:
«Չելսի» - «Սաութհեմփթոն» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


