Լոնդոնի «Չելսիի» ավագ Ռիս Ռեյմսը հերթական վնասվածքն է ստացել։
BBC-ն գրում է, որ անգլիացի պաշտպանը երկու օր առաջ ցավեր է զգացել ազդրի հետին մկանի հատվածում։ Լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել, և 24-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Լեսթերի» դեմ արտագնա հանդիպումը։
«Չեմ կարող հստակ ասել` որքան ժամանակով է Ռեյմսը շարքից դուրս մնացել։ Մենք, իհարկե, ուզում ենք, որ նա առողջ լինի։ Նա բաց կթողնի առաջիկա խաղը և հուսով եմ, որ շուտ կվերադառնա կազմ»,- նշել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
Ռիս Ջեյմսը ստացել է կարիերայի 20-րդ վնասվածքը, նա արդեն բաց է թողել 120 հանդիպում։
«Լեսթեր» - «Չելսի» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 23-ին` Երևանի ժամանակով 16:30-ից սկսած։