«Չելսիի» ավագ Սեսար Ասպիլիկուետան ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կարող է համալրել «Բարսելոնայի» կազմը՝ հաղորդում է El Nacional-ը:
Իսպանական ակումբը բանակցություններ է վարում 32-ամյա ֆուտբոլիստի հետ: «Բարսան» ցանկանում է, որ Ասպիլիկուետան թիմի կազմը համալրի լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
Իսպանիայի հավաքականի պաշտպանը «Չելսիի» կազմում է հանդես գալիս 2012 թվականից: Transfermarkt-ն Ասպիլիկուետայի տրանսֆերային իրավունքները գնահատում է 13 մլն եվրո: