Logo

«Չելսիի» դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

16:11 / 19.06.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուար Մենդին պայմանագիր է համաձայնեցրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի» ակումբի հետ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

31-ամյա սենեգալցու պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Դարպասապահի տեղափոխության շուրջ ակումբների բանակցությունները վերջնական փուլում են։

Մենդին անգլիական թիմի գույները պաշտպանում է 2020 թվականից։ Ավարտված մրցաշրջանում Մենդին «Չելսիի» կազմում մասնակցել էր 12 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ