«Չելսիի» դարպասապահ Մարկուս Բետինելին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է մանկունիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի պայմանագիրը 1 տարով է, իսկ գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Բետինելին «Մանչեսթեր Սիթիում» Էդերսոնից և Շտեֆան Օրտեգայից հետո կլինի երրորդ դարպասապահը։
Անգլիացի դարպասապահը «Չելսի» էր տեղափոխվել 2021թ. հուլիսին, անցկացրել էր 1 հանդիպում։


