Logo

«Չելսիի» հարձակվողը կարիերան կշարունակի «Բարնլիում»

19:59 / 08.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ալբանիայի հավաքականի հարձակվող Արմանդո Բրոյան Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած «Բարնլի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը ստորագրել են 5 տարվա պայմանագիր: «Բարնլին» տրանսֆերի համար վճարել է 23,5 միլիոն եվրո:

Բրոյան «Չելսիի» հետ պայմանագիր էր կնքել 2020 թվականին։ Նա վարձավճարով խաղացել էր «Վիտեսում», «Սաութհեմփթոնում», «Ֆուլհեմում» և «Էվերթոնում»։

«Բարնլիի» նորեկը Պրեմիեր լիգայում անցկացրել է 76 խաղ և խփել 8 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ