Logo

«Չելսիի» կիսապաշտպանի համար մրցաշրջանն ավարտված է

22:58 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան 2023/24 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բելգիացի ֆուտբոլիստը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (2-1) ազդրի վնասվածք է ստացել, որի ապաքինումն բավական դանդաղ է ընթանում։ «Չելսիի» բուժանձնակազմը որոշել է ռիսկի չդիմել և 20-ամյա ֆուտբոլիստը լիարժեք ապաքինման համար ընթացիկ մրցաշրջանում այլևս հանդիպումների չի մասնակցի։

Լավիան 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանին է 62 միլիոն եվրոյով «Սաութհեմփթոնից» տեղափոխվել «Չելսի»։ Նա լոնդոնյան ակումբի կազմում դաշտում անցկացրել է 32 րոպե և մասնակցել 1 հանդիպման։ Կիսապաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն էլ բաց է թողել կոճի վնասվածքի պատճառով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ