Logo

«Չելսիիում» կրկնել են Ազարի 10 տարվա վաղեմության ցուցանիշը

15:58 / 01.04.2024Ֆուտբոլ
null

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Բարնլիի» դեմ խաղում (2-2) դառնալով դուբլի հեղինակ, կրկնել է լոնդոնյան ակումբի և Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարի 10 տարվա վաղեմության ցուցանիշը։

Opta-ն հայտնում է, որ Պալմերն Ազարից հետո «Չելսիի» երկրորդ ֆուտբոլիստն է, որը տնային 5 խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ 

21-ամյա անգլիացին 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 38 խաղում խփել է 18 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ