Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբը» գլխավորելու առաջարկը, հայտնում է Sports Zone-ը:
42-ամյա մասնագետը, այնուամենայնիվ, համաձայն է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, բայց պատրաստ է ընդունել ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ժամանակին Ջոն Թերին «Ասթոն Վիլայում» և «Լեսթերում» գլխավոր մարզչի օգնական էր, իսկ այժմ մարզիչ է աշխատում «Չելսիի» ակադեմիայում:


