Logo

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը երկրաշարժից 8 օր անց դեռ փլատակների տակ է

21:04 / 14.02.2023ՍՊՈՐՏ
Քրիստիան Ատսուի

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, գանացի հարձակվող Քրիստիան Ատսուին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 8 օր անց դեռևս դուրս չեն բերել փլատակների տակից:

«Մենք դեռ չենք գտել Ատսուին, թեև կարողացանք պարզել ֆուտբոլիստի գտնվելու ճշգրիտ վայրը: Սակայն նրա կոշիկներից երկու զույգ հայտնաբերվել է։ Սա բարդ իրավիճակ է, և մենք երախտապարտ ենք թուրք և օտարերկրյա փրկարարներին, իշխանություններին և կամավորներին իրենց ջանքերի համար»,- Ատսուի գործակալ Նանա Սեչերեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական «Հաթայսպորի» և Գանայի հավաքականի ֆուտբոլիստին ողջ դուրս են բերել փլատակների տակից:

Հիշեցնենք, որ Հաթայը Թուրքիայի՝ երկրաշարժից ամենաշատ տուժած խոշոր քաղաքներից մեկն է: Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ 31 հազարից ավելի է: Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27 փրկարար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ