Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ Վիլֆրեդո Կաբալյերոն նշանակվել է «Լեսթերի» գլխավոր մարզչի օգնական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա արգենտինացին պաշտոնապես չի հայտնել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Նրա նախորդ ակումբը «Սաութհեմփթոնն» էր:
Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում», իսպանական «Մալագայում», «Էլչեում» և արգենտինական «Բոկա Խունիորսում»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին «Լեսթերի» գլխավոր մարզիչ նշանակվեց Էնցո Մարեսկին: Ավարտված մրցաշրջանի արդյունքներով անգլիական ակումբը դուրս է մնացել ԱՊԼ-ից և կխաղա Չեմպիոնշիփում:


