Logo

«Չելսիի» նորեկ Նկունկուն վիրահատվել է. նա երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի գա

16:21 / 08.08.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» նորեկ Քրիստոֆեր Նկունկուն ենթարկվել է ծնկի վիրահատության, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացի հարձակվողի վերականգնման գործընթացը կլինի երկարատև: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ 25-ամյա ֆուտբոլիստից ապաքինման համար կպահանջվի մոտ 4 ամիս:

Ֆրանսիայի հավաքականի խաղացողն ամառային տրանսֆերային պատուհանին է համալրել լոնդոնյան ակումբի կազմը գերմանական «Լայպցիգից»: «Չելսին» տրանսֆերի համար վճարել է 60 միլիոն եվրո: 

Կարիերայի ընթացքում Նկունկուն խաղացել է նաև ՊՍԺ-ում, որի կազմում 78 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: «Լայպցիգում» անցկացրած 172 խաղում հարձակվողը դարձել է 70 գոլի ու 56 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ